կարևոր
1395 դիտում, 2 տարի առաջ - 2020-09-01 22:36

Շղթայական ավտովթար` Լոռու մարզում. բախվել է 3 ավտոմեքենա

Շղթայական ավտովթար` Լոռու մարզում. բախվել է 3 ավտոմեքենա

Երեկ՝ օգոստոսի 31-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 18:00-ի սահմաններում Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան 5 հասցեի մոտ բախվել են Սպիտակ քաղաքի բնակիչ, 28-ամյա Կարեն Մաթեւոսյանի վարած Toyota Camry մակնիշի, Սպիտակ քաղաքի բնակիչ, 58-ամյա Գագիկ Այվազյանի վարած Nissan Tiida մակնիշի եւ Օձուն գյուղի բնակիչ, 41-ամյա Սարիբեկ Նոնինյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով Opel-ի 2 ուղեւորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Գեւորգ Մուքոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: