կարևոր
1246 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-01 21:30

Տնային պայմաններում թորած օղին 11 մարդու կյանք է խլել․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Արմավիրում երկու տասնյակից ավելի մարդիկ թունավորվել են ինքնաթոր օղուց: Նրանցից 11-ի կյանքը հնարվոր չի եղել փրկել:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ օղին արտադրողը՝ Արմավիր քաղաքի բնակիչ՝ 50-ամյա Աշոտ Հովսեփյանն է: Նրա՝ Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում գտնվող տանը իրավապահները հայտնաբերել են մոտ 200 լիտր տնային պայմաններում պատրաստված, անհայտ ծագման օղի:

Հովսեփյանը հայտնաբերվել, բերման է ենթարկվել ոստիկանության Արմավիրի բաժին, ապա ներկայացվել դեպքի նախաքննությունը վարող մարմնին: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Մանրամասները՝ տեսանյութում։