18.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.79 -0.17 | |
GBP | 489.18 -1.95 | |
EUR | 412.81 -0.13 | |
GEL | 145.57 +0.52 | |
RUB | 6.83 +0.13 |
Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովը ժամանել է Հայաստան: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«ՀՀ է ժամանել ՌԴ պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովը՝ ներկա գտնվելու «Խաղաղության մարտիկ» մրցույթի փակման հանդիսավոր արարողությանը»,- գրել է Ստեփանյանը:
Գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովը հանդիպումներ կունենա ՀՀ ՊՆ ղեկավար կազմի հետ: