509 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-01 21:21

ՀՀ ՔԿ-ն վարույթ է ընդունել Լոռու մարզի բնակչուհու անհետ կորչելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործ

ՀՀ ՔԿ-ն վարույթ է ընդունել Լոռու մարզի բնակչուհու անհետ կորչելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործ

Լոռու մարզի Շամլուղ բնակավայրի վարչական ղեկավարի կողմից օգոոստոսի 19-ին  ահազանգ է ստացվել այն մասին, որ Բուղաքար թաղամասի 4-րդ փողոցի 4-րդ նրբանցքի 2-րդ տան բնակչուհի Հրանուշ Սարիկյանը անհայտ կորել է:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախնական տվյալներով՝ Հրանուշ Սարիկյանը 2020 թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, մոշ հավաքելու նպատակով գնացել է նույն թաղամասի հարակից անտառ և այլևս ետ չի վերադարձել։

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Թումանյանի բաժնում  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով, որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին և ընդունվել վարույթ։

Կատարվում են քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է։