կարևոր
253 դիտում, 7 ամիս առաջ --> 2020-09-01 18:15

Օդերևութաբանները կանխատեսում են բավականին տաք սեպտեմբեր

Օդերևութաբանները կանխատեսում են բավականին տաք սեպտեմբեր

Կանխատեսվում է, որ սեպտեմբեր ամիսը կլինի բավականին տաք: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Կանխատեսվում է բավականին տաք սեպտեմբեր, օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով, տեղումների քանակը սպասվում է նորմայի սահմաններում»,- գրել է Սուրենյանը:

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը հայտնում է, որ սեպտեմբերին օդի միջին ամսական ջերմաստիճանը հանրապետության տարածքի համար +13 աստիճան է: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը Արարատյան դաշտում և ծայր հարավ-արևելքում դեռևս կարող է հասնել 35-40, նախալեռնային շրջաններում՝ 33-38, լեռնային շրջաններում՝ 30-31 աստիճանի:

Սեպտեմբերի ամսին Երևան քաղաքում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 22-23 աստիճան տաքությունը, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝  մինչև 35-360 աստիճան, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 10-12 աստիճան տաքություն: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 9մմ):