16.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 -0.10 | |
GBP | 488.16 -2.80 | |
EUR | 411.41 -2.90 | |
GEL | 145.81 +1.52 | |
RUB | 6.62 +0.02 |
Կանխատեսվում է, որ սեպտեմբեր ամիսը կլինի բավականին տաք: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Կանխատեսվում է բավականին տաք սեպտեմբեր, օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով, տեղումների քանակը սպասվում է նորմայի սահմաններում»,- գրել է Սուրենյանը:
Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը հայտնում է, որ սեպտեմբերին օդի միջին ամսական ջերմաստիճանը հանրապետության տարածքի համար +13 աստիճան է: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը Արարատյան դաշտում և ծայր հարավ-արևելքում դեռևս կարող է հասնել 35-40, նախալեռնային շրջաններում՝ 33-38, լեռնային շրջաններում՝ 30-31 աստիճանի:
Սեպտեմբերի ամսին Երևան քաղաքում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 22-23 աստիճան տաքությունը, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև 35-360 աստիճան, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 10-12 աստիճան տաքություն: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 9մմ):