կարևոր
1752 դիտում, 2 տարի առաջ - 2020-09-01 17:46

Օգոստոսին Բեյրութում տեղի ունեցած աղետալի պայթյունից հետո արդեն երկրորդ անգամ Լիբանան է այցելել Ֆրանսիայի նախագահը

Օգոստոսին Բեյրութում տեղի ունեցած աղետալի պայթյունից հետո արդեն երկրորդ անգամ Լիբանան է այցելել Ֆրանսիայի նախագահը

Օգոստոսին Բեյրութում տեղի ունեցած աղետալի պայթյունից հետո արդեն երկրորդ անգամ Լիբանան է այցելել Ֆրանսիայի նախագահը:

Ի դեպ, Էմանուել Մակրոնն իր այցը Բեյրութ սկսել է ոչ թե քաղաքական առաջնորդների, այլեւ 85-ամյա երգչուհի Ֆայրուզի հետ հանդիպմամբ: Նա արաբական աշխարհի ամենահայտնիներից է, եւ նրա ձայնը խորհրդանշում է Լիբանանը:

Իսկ ահա Բեյրութում լրագրողների հետ հանդիպմանը Մակրոնը ասել է՝ առաջիկա 6 շաբաթները վճռորոշ են լինելու Լիբանանի ապագայի համար: Քանի որ արդեն վերջնական որոշում կա, որ Գերմանիայում Լիբանանի նախկին դեսպան Մուստաֆա Ադիբն է ստանձնելու վարչապետի պաշտոնը, Մակրոնը հորդորել է շուտափույթ կառավարություն ձեւավորել բարեփոխումներ սկսելու համար: Նա նաեւ ասել է, որ պատրաստ է հոկտեմբերի կեսերին Լիբանանին օգնություն հատկացնելու հարցով միջազգային կոնֆերանս հյուրընկալել Ֆրանսիայում:

Նշենք նաեւ, որ Լիբանանի նկատմամբ Մակրոնի այս «գերուշադրությունը» ոչ բոլորն են դրական ընդունում՝ որակելով դա որպես միջամտություն մի երկրի ներքին գործերին, որը ժամանակին եղել է Ֆրանսիայի մանդատի տակ տարածք:

Ի դեպ, Մակրոնը այսօր երեկոյան ընթրելու է հայաբնակ Անջար քաղաքում՝ հենց հայերի հիմնած «Նաբա Անջար» ռեստորանում: