կարևոր
1060 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-01 17:03

Apple-ը 2020-ին սմարթֆոնների արտադրությունը կպահպանի 2018 – 2019 թվականների մակարդակում

Apple-ը 2020-ին սմարթֆոնների արտադրությունը կպահպանի 2018 – 2019 թվականների մակարդակում

Apple կորպորացիան 75 միլիոն սմարթֆոնների համար համալրող մասերի արտադրության պատվերներ է զետեղել այս աշնանը նոր մոդելի թողարկման առթիվ, ինչը մոտավորապես հավասար է 2018 եւ 2019 թվականներին նոր մոդելների թողարկման առթիվ պատվերների ծավալին: Սեպտեմբերի 1-ին այդ մասին հայտնել Է Bloomberg գործակալությունը:

Գործակալության աղբյուրների համաձայն, որոնք մոտ են հեռահաղորդակցական ընկերությանը, նորույթի շնորհանդեսից հետո կզետեղվեն եւս 5 միլիոն սարքերի լրացուցիչ պատվերներ, այնպես որ մինչեւ տարեվերջ 5G օժանդակությամբ սմարթֆոնների՝ խանութներ առաքման ընդհանուր ծավալը կկազմի 80 միլիոն հատ: Մոտավորապես այդ մակարդակն էր ձեռք բերվել նախորդ տարիներին: Apple-ը նաեւ մտադիր է շուկա հանել այս տարվա համար պլանավորված բոլոր մնացած նորույթները. հերթական սմարտ-սյունակները, պլանշետը, դնովի ականջակալները:

Համավարակը հանգեցրեց շատ խանութների փակման, որոնք այդ թվում պատկանում էին նաեւ Apple-ին, եւ մատակարարումների շղթայի վերացման: Սկզբնապես դա հարվածեց շատ ընկերությունների գործարարությանը: Սկզբնապես աշնան սկզբին պլանավորված նոր սմարթֆոնի թողարկումն, ըստ ճյուղի աղբյորների տեղեկատվության, մի քանի շաբաթով հետաձգվեց: Սակայն իրադրությունն սկսեց բարելավվել կապի միջոցների, սարքերի եւ ծրագրային ապահովման միջոցների, պահանջարկի աճի համեմատ, պայմանավորված ինքամեկուսացման ժամկետների երկարձգմամբ: Դրա շնորհիվ այս տարի Apple-ի բաժնետոմսերն աճեցին 76 տոկոսով, իսկ նրա կապտալացումը գերազացեց 2 տրիլիոն դոլարը:

Համավարկի սկզբից ի վեր աշխարհում կորոնավիրուսով է վարակվել ավելի քան 25,2 միլիոն մարդ, 846 հազարից ավելին մահացել է: