Պռոշյանի կոնյակի գործարանի հիմնադիր Արմեն Գասպարյանը մանրամասներ է հաղորդել գործարանի մասնաճյուղում տեղի ունեցած պայթյունից և բռնկված հրդեհից:
Լրագրողների հետ զրույցում Գասպարյանը նշեց, որ պայթյունից հետո հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով երկու մարդ զոհվել է, չորսը՝ տեղափոխվել հիվանդանոց:
«Քննությունը կպարզի պատճառները: Այստեղ շինարարական աշխատաքներ է կատարել «Արեն Առաքելյան» ԱՁ-ն: Ըստ երևույթին, զոդելու ժամանակ պայթյուն է եղել»,- ասաց Գասպարյանը:
Նրա խոսքով` պայթյունի հետևանքով մահացել են մասնաճյուղի տնօրենը և Արեն Առաքելյանը, ով զոդման աշխատաքների կատարման ձեռնարկության տնօրենն էր:
«Վիրավորված չորս անձինքն տեղափոխվել են Երևանի այրվածքաբանության ազգային կենտրոն: Նրանց վիճակը միջին ծանրության է»,- ասաց Գասպարյանը: