12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այցելել է Արմավիր գյուղի «Պռոշյանի գինու-կոնյակի գործարանի» մասնաճյուղ, ծանոթացել հրդեհի հետևանքով ստեղծված իրավիճակին: Այս մասին հայտնում են մարզպետարանի ֆեյսբուքյան էջից:
Մարզպետը եղել է նաև «Արմավիր» բժշկական կենտրոնում, ուր տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են գործարանի չորս աշխատակիցներ: Բուժանձնակազմի հետ հանդիպման ընթացքում Համբարձում Մաթևոսյանին զեկուցել են, որ իրականացվել են հակաշոկային առաջին օգնության միջոցառումներ և բուժառուներին նախապատրաստում են տեղափոխել Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 1-ին ժամը 12:08-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր գյուղի «Պռոշյանի կոնյակի գործարանի» մասնաճյուղում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով․ վնասվել են մեկ ապակյա տարա (30 տոննա), մեկ կառ և 30 գծամետր տախտակամած: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։44-ին, մարվել՝ 13:12-ին:
Կան երկու զոհ և չորս տուժած, վերջիններս տեղափոխվել են Արմավիրի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։