կարևոր
1086 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-01 14:24

Իլոն Մասքը պատմել է, թե երբ կկայանա Starship-ի առաջին թռիչքն ուղեծիր

Իլոն Մասքը պատմել է, թե երբ կկայանա Starship-ի առաջին թռիչքն ուղեծիր

Միլիարդատեր գյուտարար Իլոն Մասքը խոստացել է, որ Starship օդաչուավոր տիեզերանավը կարող է շուրջերկրյա ուղեծիր թռչել արդեն հաջորդ տարի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Օգոստոսի 31-ին ունեցած ելույթի ընթացքում Մասքը հայտնել է, որ Starship-ի ուղեծրային թռիչքը, հավանաբար, կարող է կայանալ հաջորդ տարի: Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ առաջին թռիչքները կարող են չաշխատել:

«Մենք գտնվում ենք անհայտ տարածքում»,-պարզաբանել է Մասքը: Starship տիեզերանավի նախատիպը բարձրացել է միայն 150 մետր բարձրությամբ՝ օգոստոսին անցկացված փորձարկումների ընթացքում, իսկ մի շարք նախորդ փորձարկումներն ավարտվել են պայթյուններով:

Տիեզերանավը, վերջին հաշվով, նախատեսված Է Մարսի վրա թռիչքների համար:

Մասքին եւ նրա SpaceX ընկերությանն անցյալում քննադատել են տեխնոլոգիաների զարգացման չափազանց հավակնոտ կանխատեսումների համար, սակայն ներդրողները հավատում են խարիզմատիկ գյուտարարին:

Օգոստոսի 31-ին Մասքը հարստացավ միանգամից 8 միլիարդ դոլարով այն բանից հետո, երբ կտրուկ ավելացան նրա մյուս դուստր ընկերության՝ Tesla Էլեկտրամոբիլներ արտադրողի բաժնետոմսերը։