կարևոր
1631 դիտում, 3 տարի առաջ - 2020-09-01 14:13

Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի է ունեցել պայթյուն`հրդեհի բռնկումով

Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 1-ին, ժամը 12:08-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարանի մասնաճյուղում»։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով․ վնասվել են մեկ ապակյա տարա (30 տոննա), մեկ կառ և 30 գծամետր տախտակամած: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։44-ին, մարվել՝ 13:12-ին:

Կան երկու զոհ և չորս տուժած, վերջիններս տեղափոխվել են Արմավիրի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։