կարևոր
982 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-01 13:30

Ստեղծված իրավիճակը ստիպում է ևս մեկ անգամ արժևորել կրթությունը. ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձը

Ստեղծված իրավիճակը ստիպում է ևս մեկ անգամ արժևորել կրթությունը. ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձը

ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորել է աշակերտներին, ուսանողներին, մանկավարժներին, սեպտեմբերի 1-ի` գիտելիքի օրվա կապակցությամբ:Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Միրզոյանը:

«Համավարակի բերումով այս անգամ մենք ստիպված ենք տոնել այն անսովոր պայմաններում, բայց ստեղծված իրավիճակը ստիպում է ևս մեկ անգամ արժևորել կրթությունը, ևս մեկ անգամ արձանագրել, որ մեզնից յուրաքանչյուրը պիտի մշտապես բաց լինի նորը սովորելու, իր գիտելիքները և հմտությունները թարմացնելու, մեր հայրենիքն ու աշխարհը նորովի բացահայտելու համար:

Եթե փորձեմ հակիրճ բնութագրել գիտելիքի ու կրթության առաքելությունը մեզանում, ապա վստահաբար պիտի նշեմ, որ կրթությունը պիտի թևեր տա՝ կառուցելու մեր երազանքների Հայաստանը: Բոլորիդ մաղթում եմ հաջողություններ այս առաքելության իրականացման մեջ»,- իր ուղերձում նշել է Միրզոյանը: