Սեպտեմբերի 1-ին` ժամը 12:08-ին, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Պռոշյանի կոնյակի գործարան»-ի Արմավիր գյուղի մասնաճյուղում:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:
Նախնական տվյալներով կա 2 զոհ և 4 վիրավոր։