կարևոր
988 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-01 13:02

Չեռնոգորիայի մայրաքաղաքում ծեծկռտուք է եղել իշխանության կողմնակիցների եւ ընդդիմության միջեւ

Չեռնոգորիայի մայրաքաղաքում ծեծկռտուք է եղել իշխանության կողմնակիցների եւ ընդդիմության միջեւ

Չեռնոգորիայի մայրաքաղաքում ծեծկռտուք է տեղի ունեցել ընդդիմության եւ կառավարող Սոցիալիստների դեմոկրատական կուսակցության (ՍԴԿ) կողմնակիցների միջեւ. երկու կողմերը նշել են ընտրություններում իրենց հաղթանակը: Այդ մասին հաղորդել է Vijesti հրատարակության պորտալը:

Չեռնոգորիայում խորհրդարանական ընտրություններն անցկացվել են օգոստոսի 30-ին: Ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների համաձայն, ընդդիմությունն ավելի քան 30 տարվա ընթացքում առաջին անգամ ավելի շատ ձայներ է ստացել, քան նախագահ Միլո Ջուկանովիչի կառավարող Սոցիալիստների դեմոկրատական կուսակցությունը: Օգոստոսի 31-ին ընտրությունների օրինականությունն ու դրանց արդյունքները ճանաչել են ոչ կառավարական կազմակերպությունների, ԵԱՀԿ-ի առաքելության, ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի դեսպանությունների դիտորդները:

Ցերեկը «Հանուն Չեռնոգորիայի ապագայի» խոշորագույն կոալիցիայի, URA ընդդիմադիր շարժման եւ «Դեմոկրատների» առաջնորդներ Զդրավկո Կրիվոկապիչը, Դրիտան Աբազովիչը եւ Ալեքս Բեչիչը հանդիպում են անցկացրել, որտեղ համաձայնեցրել են Չեռնոգորիայի ապագա կառավարության «ձեւավորման» եւ քաղաքացիների կամքի իրագործման» սկզբունքները: Օգոստոսի 31-ի երեկոյան Պոդգորիցայի փողոցներում հայտնվել են ազդանշաններով անցնող ավտոմեքենաներ՝ չեռնոգորական պատմական դրոշներով, որոնք նման են սերբական եւ ռուսական եռագույններին:

«Այլեւս չկա Միլոն (Ջուկանավիչը), չկա ՍԴԿ-ն»,-բացականչում էին հաղթանակը տոնող ընդդիմության կողմնակիցները: Ոստիկանությունը չի միջամտել:

«Մի քանի մարդ վնասվածքներ են ստացել քաղաքի կենտրոնում ՍԴԿ-ի կողմնակիցների եւ ընդդիմադիր կոալիցիաների միջեւ ծեծկռտուքի ժամանակ: Միջադեպը կասեցրել է ոստիկանությունը, որը բաժանել է հակամարտող կողմերին: Խոշորագույն ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Կրիվոկապիչը կողմնակիցներին կոչ է արել տեռանալ փողոցներից եւ հաղթանակը տոնել տներում։