20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Լոս Անջելեսի օկրուգի շերիֆի օֆիսի աշխատակիցներն օգոստոսի 31-ի երեկոյան գնդակահարել են ատրճանակով զինված աֆրոամերիկացու, որը դիմադրություն է ցույց տվել ոստիկաններին: Սեպտեմբերի 1-ին այդ մասին հայտնել է ABC հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով շերիֆի օֆիսի մի ներկայացուցչի:
Հեռուստաընկերության տվյալներով՝ ոստիկանները փորձել են կանգնեցնել աֆրոմերիկացուն, որն ընթանում էր հեծանվով՝ խախտելով ճանապարհային երթեւեկության կանոնները: Երբ ոստիկաններին դա հաջողվել է, նրանց եւ կարգը խախտողի միջեւ ծեծկռտոց է սկսվել:
Դրա ընթացքում աֆրոամերիկացին կիսաավտոմատ ատրճանակ է վայր գցել: Ըստ շերիֆի ներկայացուցչի հայտարարության՝ դրանից հետո ոստիկանները մի քանի անգամ կրակել են կարգազանցի վրա: Շերիֆի օֆիսում հայտնել են, որ այս պահին կատարվում է տեղի ունեցածի հետաքննություն: Որոշ թվով ցուցարարներ հավաքվել են պատահարի վայրում: