12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին՝ երկրի Անկախության օրվա առթիվ։ Ուղերձում ասվում է․
«Հարգելի Շավքաթ Միրոմոնի,
Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ուզբեկստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։
Պետականության անկախության հռչակումից ի վեր Ուզբեկստանը զգալի հաջողությունների է հասել քաղաքական և սոցիալ-տնտեսական ոլորտներում, ինչպես նաև ամրապնդել է երկրի հեղինակությունը միջազգային ասպարեզում:
Համոզված եմ, որ մեր երկրների ժողովուրդների բարեկամական և փոխվստահելի հարաբերությունները հետագայում ևս կնպաստեն տարբեր ոլորտներում միջպետական փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը` ի շահ մեր ժողովուրդների:
Հարգելի Շավքաթ Միրոմոնի,
օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և բարեկեցություն, իսկ Ուզբեկստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում», - նշված է վարչապետի ուղերձում»։