Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 23 նոր դեպք, ևս 13 մարդ առողջացել է: Այս մասին տեղեկացնում ենք երկրի կառավարության ներկայացրած տվյալների:
Վրաստանում, ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1510 դեպք, վարակվածներից 1253-ն առողջացել է, 19-ը` մահացել:
5828 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 334 մարդ հսկողության տակ է գտնվում հիվանդանոցներում: