20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Արևմտյան Ամերիկայի hամագաղութային խորհուրդը, շարունակելով իր հանգանակությունները, իրականացրել է թելեթոն՝ ի աջակցություն Բեյրութում տեղի ունեցած պայթյունից տուժած լիբանանահայերի: Այս մասին հայտնում է «Ասբարեզը», նշելով, որ «Մեկ ազգ, մեկ ապագա» նշանաբանով անցկացված թելեթոնի ընթացքում հանգանակվել է 1 մլն 375 հազար 555 դոլար:
Լոս Անջելեսում անցկացված թելեթոնի բացման ընթացքում Արամ Ա. Կաթողիկոսն իր երախտագիտական խոսքն է ուղղել ամերիահայությանը, Լիբանանի հայությանն օգնելու համազգային գործում դերակատարում ունեցող կազմակերպություններին:
Երեքուկես ժամ տևած թելեթոնի ընթացքում Արևմտյան Ամերիկայի շրջանի Հայ Դատի հանձնախմբի տնօրեն Արմեն Սահակյանն ու միջոցառման մասնակից մյուս բանախոսները մանրամասնորեն ներկայացրել են լիբանանահայության ապրած տագնապի տարբեր երանգները:
Օգոստոսի 4-ին հզոր պայթյուն է որոտացել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները: Զոհերի թիվը գերազանցել է 220-ը, վիրավորվել է ավելի քան 5 հազար մարդ: Պայթյունի հետևանքով զոհվել է 15, վիրավորվել՝ 300 լիբանանահայ։