կարևոր
919 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-01 10:37

Հաիթիի մայրաքաղաքում առնվազն 20 մարդ է զոհվել հանցավոր խմբավորումների ընդհարումների պատճառով

Հաիթիի մայրաքաղաքում առնվազն 20 մարդ է զոհվել հանցավոր խմբավորումների ընդհարումների պատճառով

Հաիթիի մայրաքաղաքում օգոստոսի 31-ին առնվազն 20 մարդ դարձել է հանցավոր խմբավորումների անդամների ընդհարումների զոհ: Այդ մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ Պորտ օ Պրենսի հյուսիսային շրջաններում փոխհրաձգություններն ուղեկցվել են բնակելի տների հրկիզումներով, շատ բնակիչներ հարկադրված են եղել լքելու իրենց տները:

Սպանվածների թվում կան երեխաներ: Իրավապահ մարմիններն սկսել են հանցագործների որոնումները: