կարևոր
1600 դիտում, 2 տարի առաջ - 2020-09-01 10:08

Աֆղանստանի արեւելքում երեք ուժայիններ են զոհվել թալիբների հարձակման հետեւանքով

Աֆղանստանի արեւելքում երեք ուժայիններ են զոհվել թալիբների հարձակման հետեւանքով

Աֆղանստանի Պակտիայի նահանգում անվտանգության ուժերի առնվազն երեք աշխատակիցներ են զոհվել, եւս հինգը՝ վիրավորվել «Թալիբան» արմատական շարժման զինյալների հարձակման հետեւանքով: Այդ մասին հայտնել է TOLOnews հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:

Ինչպես հայտնել են իրավապահ մարմինները, Գարդեզ քաղաքում պայթել է ականապատված ավտոմոբիլ, այնուհետեւ հետեւել է կարճատեւ փոխհրաձգություն, որի ընթացքում երկու հարձակվողներ ոչնչացվել են:

Տուժածների վիճակի մասին տեղեկատվություն եւ այլ մանրամասներ չեն հայտնում: