կարևոր
880 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-31 23:30

Ավստրալիայում սկսվել են կորոնավիրուսի դեմ Novavax ընկերության պատվաստանյութի փորձարկումները

Ավստրալիայում սկսվել են կորոնավիրուսի դեմ Novavax ընկերության պատվաստանյութի փորձարկումները

Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերայում սկսվել են կորոնավիրուսի դեմ SARS-Cov-19 պատվաստանյութի կլինիկական փորձարկումները: Ինչպես օգոստոսի 31-ին հայտնել են Paratus Clinical հետազոտական կենտրոնում, 80 կամավորներ կստանան Միացյալ Նահանգների Novavax ընկերության մշակած պատրաստուկը, նույնքան կամավորներ էլ՝ պլացեբո:

Ինչպես նշել են Paratus Clinical-ում, ընդգրկուն կլինիկական փորձարկումներին, որոնք միաժամանակ տեղի կունենան Ավստրալիայում եւ ԱՄՆ-ում, կմասնակցեն 1,5 հազար կամավորներ՝ 750-ական մարդ երկրներից յուրաքանչյուրում: Թեստավորման առաջին մասնակիցները բուհերի աշխատողներ են եւ ուսանողներ Կանբերայից: «Պատվաստանյութ ստացող փորձնական խումբը կամավորներ են Կանբերայից, քաղաքն ընտրվել է, քանի որ տարածաշրջանում (Կանբերան միակ բնակավայրն Է Ավստրալիայի մայրաքաղաքային տարածքի տարածաշրջանում) արդեն գրեթե երկու ամիս վարակման ոչ մի դեպք չի հայտնաբերվել: Նրանց կողմից պատրաստուկի ընդունման պահից անցել է ոչ այնքան շատ ժամանակ, բայց առայժմ մենք ոչ մի կարգի կողմնակի ազդեցություններ չենք տեսնում»,- պատմել է Մեթ Քլեյսին հետազոտական կենտրոնից:

Մասնագետները նշում են, որ, թեեւ պատվաստանյութն ստացածներից ոչ մեկը չի գանգատվում ինքնազգացողությունից, պատրաստուկը «վաղ է համարել աշխատանքային, իսկ փորձարկումների առաջին փուլում բժիշկները պետք է համոզվեն, որ այն անվտանգ է»: «Թեստավորվող պատվաստանյութը բաղկացած է երկու մասից, որոնցից մեկը՝ վիրուսի գենետիկական նյութի ոչ մեծ ֆրագմենտ է: Այնպես որ պատվաստելիս օրգանիզմն ստանում է ոչ թե ինքը վիրուսն, այլ դրա հետքը, որը թույլ է տալիս ճանաչել վտանգի աղբյուրը եւ իմունային պատասխան կառուցել: Պատվաստանյութի երկրորդ մասը պատրաստուկ է, որն օգնում Է ուժեղացնելու այդ պատասխանը»,- պարզաբանել է Քլեյսին:

Մասնագետը նշել է, որ պատրաստուկն առայժմ ստացել Է 49 կամավոր, իսկ մնացածներն անցնում են ամփոփիչ բժշկական հետազոտություն գիտափորձին մասնակցելուց առաջ: Առաջին պատվաստումից հետո վեց ամիս անց նրանց սպասում է կրկնական պատվատումը, իսկ դրանից հետո նրանք կանոնավոր կերպով կտան անալիզներ, որպեսզի բժիշկները կարողանան հետեւել կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետի ձեւավորումը եւ գնահատել դրա կայունությունը: Հետազոտությունների միջանկյալ արդյունքներն սպասվում են տերեվերջին: