Օգոստոսի 31-ին՝ ժամը 21:40-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալեք Մանուկյան փողոցից դեպի Այգեստան 3-րդ փողոց տանող դալանի մոտ կրակոցներ են հնչել:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության ծառայողներ։
Ականատեսների պնդմամբ 1 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Shamshyan.com-ը հայտնում է, որ դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, ինքնաշեն պայթուցիկ սարք: Աղբյուրի տեղեկություններով հիվանդանոց տեղափոխվածը 34-ամյա տղամարդ է, ով ունի բազմաբեկորային վնասվածքներ: