կարևոր
1016 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-31 22:12

ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը էլ.կառավարման համակարգերի խափանումների համար

ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը էլ.կառավարման համակարգերի խափանումների համար

Պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային կառավարման համակարգերում իրականացվող օպտիմալացման աշխատանքների արդյունքում «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային» և «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր և գրքեր» համակարգերն օգոստոսի 31-ին, ժամը 12։30-ից 15։30 ժամանակահատվածում աշխատել են ծանրաբեռնված և խափանումներով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Տվյալ ժամանակահատվածում էլեկտրոնային եղանակով դուրս է գրվել 2698 հաշվարկային փաստաթուղթ և ներկայացվել է 1828 հաշվարկ։

«ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը` պատճառած անհանգստության համար։

Ինչ վերաբերում է հարկային աշխատակիցների կողմից օրվա ընթացքում տնտեսավորղների մոտ ՀԴՄ կտրոն չտրամադրելու դեպքերի հայտնաբերմանն ու դրա արդյունքում արձանագրված տուգանքներին, ապա հայտնում ենք, որ ՀԴՄ սարքերն առանց կապի (ավտոնոմ ռեժիմում) կարող են աշխատել 36 ժամ։ Տեղեկացնում ենք նաև, որ ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերում իրականացվող աշխատանքները որևէ կերպ չէին կարող բերել ՀԴՄ սարքերի աշխատանքների խափանման»,- ասվում է պարզաբանման մեջ։