կարևոր
1055 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-31 20:34

Շաբաթ եւ կիրակի օրերին հայտնաբերվել է ոչ սթափ 96 վարորդ

Շաբաթ եւ կիրակի օրերին հայտնաբերվել է ոչ սթափ 96 վարորդ

Երթեւեկության անվտանգության ապահովման ուղղությամբ ճանապարհային ոստիկանությունը շարունակում է իրականացնել ուժեղացված ծառայություններ հանրապետության ողջ տարածքում։

ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են, որ միայն շաբաթ եւ կիրակի օրերին ճանապարհային ոստիկանները հանրապետության ողջ տարածքում տարբեր խախտումների համար կազմել են վարչական իրավախախտման վերաբերյալ 2572 արձանագրություն, 92 տրանսպորտային միջոց տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։

Օգոստոսի 29-ին եւ 30-ին հայտնաբերվել են ոչ սթափ 96 վարորդ, 27 մեքենա առանց ԱՊՊԱ պայմանագրի էր, 19 մեքենայի դիմապակին թույլատրելիից մուգ էր։

Հայտնաբերվեցին նաեւ այլ խախտումներ կատարած վարորդներ։ Բոլորի նկատմամբ կազմվել են համապատասխան արձանագրություններ։