կարևոր
315 դիտում, 8 ամիս առաջ --> 2020-08-31 19:34

Վերաքննիչ վարչական դատարանը վարույթ է ընդունել ԼՀԿ խմբակցության բողոքը՝ պատգամավորական մանդատը ստանալու վերաբերյալ

Վերաքննիչ վարչական դատարանը վարույթ է ընդունել ԼՀԿ խմբակցության բողոքը՝ պատգամավորական մանդատը ստանալու վերաբերյալ

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը վարույթ է ընդունել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության վերաքննիչ բողոքը՝  պատգամավորական մանդատը ստանալու վերաբերյալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Տեղեկացնում եմ, որ որպես ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար՝ խմբակցության անունից հունիսի 22-ին դիմել էի ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ խնդրելով սահմանված ընթացակարգով «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի հաջորդ համարին տրամադրել պատգամավորական մանդատ՝ վերականգնելու համար խորհրդարանի իշխանական եւ ընդդիմադիր խմբակցությունների՝ սահմանադրական օրենքով նախատեսված հարաբերակցությունը։

Հանձնաժողովը հուլիսի 08-ին որոշմամբ մերժել է վերոնշյալ դիմումը՝ եզրափակիչ մասում նշելով, որ իր որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան։

Ստանալով վերոնշյալ մերժումը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այն սահմանված կարգով եւ ժամկետում բողոքարկել է վարչական դատարան։

Դատարանը հուլիսի 22-ին մերժել է հայցադիմումի ընդունումը՝ պատճառաբանելով, որ ԱԺ խմբակցությունը վարչական դատարան դիմող սուբյեկտ չի կարող համարվել։

Վարչական դատարանի նշված որոշումը հուլիսի 31-ին մեր կողմից բողոքարկվել է վերաքննության կարգով։

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանն օգոստոսի 20-ին վարույթ է ընդունել մեր կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը։

Գործի հետագա ընթացքի մասին կտեղեկացնենք համապատասխան ակտերն ստանալուց հետո»։