կարևոր
1067 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-31 18:54

Եվրասիական տնտեսական հանձնաժողովում Հայաստանի ներկայացուցչին կասկածում են չարաշահումների եւ վատնումների համար

Եվրասիական տնտեսական հանձնաժողովում Հայաստանի ներկայացուցչին կասկածում են չարաշահումների եւ վատնումների համար

Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, ըստ «Փաստ-ինֆոյի» ունեցած տեղեկության, Հայաստանի ներկայացուցչին կասկածում են չարաշահումների եւ վատնումների համար:

Խոսքը 2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանի տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար նշանակված Գեղամ Վարդանյանի մասին է:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի հանձնարարությամբ ներքին քննություն է սկսվել: Հայաստանի ներկայացուցչին կասկածում են գիտահետազոտական աշխատանքների համար հատկացված ֆինանսական միջոցների վատնման եւ տենդերների հայտարարման կանոնների խախտման համար:

Քննության համար հիմք են հանդիսացել տվյալները, որոնց համաձայն՝ Գեղամ Վարդանյանն օգտագործելով պաշտոնեական դիրքը, աշխատանքի է տեղավորվել իր մերձավորներին, որոնց միջոցով փորձել է ազդել տենդերների վերաբաշխման վրա: