09.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.28 -0.33 | |
GBP | 491.88 -0.32 | |
EUR | 415.5 +1.12 | |
GEL | 149.92 +0.02 | |
RUB | 6.72 -0.01 |
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը սեպտեմբերի 2-ին Մոսկվայում կհանդիպի իր բելառուս գործընկեր Վլադիմիր Մակեյի հետ: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան. գրում է «Ինտերֆաքս»-ը։
«Սեպտեմբերի 2-ին Մոսկվայում սպասվում են բանակցություններ Ռուսաստանի և Բելառուսի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների միջև», - ասել է Զախարովան։
Ավելի վաղ, Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել էր, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպման օրը դեռևս համաձայնեցվում է, այցը տեղի կունենա առաջիկա երկու շաբաթվա ընթացքում: