կարևոր
1013 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-31 17:50

Լոնդոնի օդանավակայանում ձերբակալել են երկու ենթադրյալ ահաբեկիչների

Լոնդոնի օդանավակայանում ձերբակալել են երկու ենթադրյալ ահաբեկիչների

 Մեծ Բրիտանիայի ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանման աշխատակիցները ձերբակալել են երկու քաղաքացիների, որոնք Վիեննայից Լոնդոն էին ժամանել Ryanair ընկերության ինքնաթիռով: Այդ մասին հաղորդել են բրիտանական ԶԼՄ-ները:

Ձերբակալվածներն են՝ 34-ամյա տղամարդը՝ Քուվեյթից եւ 48-ամյա տղամարդը՝ Իտալիայից: Նրանք Վիեննայից չվերթով Լոնդոնի «Սթանսթեդ» օդանավակայան են ժամանել օգոստոսի 30-ի ուշ երեկոյան:

Չվերթի անձնակազմը թռիչքի ժամանակ ծանուցել է ինքնաթիռում սպառնալիքի մասին: Այժմ ձերբակալվածներին հարցաքննում Է ոստիկանությունը: