կարևոր
1010 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-31 17:17

ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակն ապաքինվել է կորոնավիրուսից

ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակն ապաքինվել է կորոնավիրուսից

ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը վերադարձել է նախարարություն՝ արդեն իսկ ապաքինված կորոնավիրուսից: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ նախարարության ներկայացուցչին հղումով:

Ըստ նրա՝ նախարարի վերջին երեք թեստավորումը COVID-19 չեն հայտնաբերել:

Հիշեցնենք՝ կորոնավիրուս Նովակի մոտ հայտնաբերվել էր Հեռավոր Արևելք ուղևորության ժամանակ: Դրա մասին հայտնի էր դարձել օգոստոսի 18-ին: