346 դիտում, 2020.08.31 17:10

Իրանը հանդես է եկել Ուկրաինայի հետ ավիահաղորդակցությունը վերսկսելու օգտին

Իրանը հանդես է եկել Ուկրաինայի հետ ավիահաղորդակցությունը վերսկսելու օգտին

Իրանը հանդես է եկել Ուկրաինայի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը վերսկսելու օգտին, որը դադարեցվել էր Թեհրանի մերձակայքում Boeing-ի կործանումից հետո, բայց Կիեւը չի համաձայնում: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայում Իրանի դեսպան Մանուչեհր Մորադին. գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ուկրաինան Իրանի հետ ավիահաղորդակցությունը դադարեցրել է նոյեմբերի 9-ից՝ Թեհրանի մերձակայքում Boeing 737-800-ի ավիաաղետի պատճառները պարզելուց առաջ:

«Ցավոք, Ուկրաինայի կառավարությունը «ՈւՄԱ» ավիաընկերության ինքնաթիռի աղետի ենթարկվելուց հետո չեղարկել է ուղիղ չվերթների թույլտվությունը Իրանի եւ Ուկրաինայի միջեւ եւ, չնայած քանիցս դեսպանության դիմումին, չի համաձայնել ուղիղ չվերթների թույլտվությանը»,-հայտարարել է Մորադին՝ «Ուկրինֆորմ» գործակալությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել Է օգոստոսի 31-ին:

Նրա խոսքով՝ Իրանը հնարավորություն է փնտրում՝ վերսկսելու ուղիղ չվերթները երկու երկրների միջեւ: Դեսպանը նշել է, որ իրանական կողմը Կիեւին խնդրում է՝ գոնե իրանական ավիաուղիներին թույլ տալ ուղիղ չվերթներ կատարել:

Կիեւում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» Boeing 737-800-ի իրականացված չվերթն աղետի ենթարկվեց հունվարի 8-ի վաղ առավոտյան Թեհրանի օդանավակայանից թռչելուց շատ չանցած: Զոհվել է 176 մարդ՝ Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեդիայի եւ Աֆղանստանի քաղաքացիներ: Իրանի զինվորականները հունվարի 11-ին հայտարարել են, որ ուկրաինական Boeing-ը խփվել է պատահաբար, մեղավորը մարդկային գործոնն է. ինքնաթիռն անցել էր Իրանի ռազմական օբյեկտի կողքով եւ ընդունվել է «թշնամական թիրախի», եւ հատկապես թեւավոր հրթիռի փոխարեն:

Դրա հետ մեկտեղ Իրանում նշել են, որ սպասում Էին ԱՄՆ-ի կողմից գրոհների, ինչի կապակցությամբ երկրի հակաօդային պաշտպանության համակարգերը բերվել էին մարտական պատրաստության վիճակի: