կարևոր
1218 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-31 16:04

Մխիթարյանը շուտով պաշտոնապես կդառնա «Ռոմայի» ֆուտբոլիստ

Մխիթարյանը շուտով պաշտոնապես կդառնա «Ռոմայի» ֆուտբոլիստ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը շուտով պաշտոնապես կդառնա «Ռոմայի» ֆուտբոլիստ:

Այս մասին գրում է Transfermarkt-ը: Հայ կիսապաշտպանը նախորդ մրցաշրջանում Լոնդոնի «Արսենալից» վարձավճարով տեղափոխվեց «Ռոմա»: Մխիթարյանը առաջիկա օրերին պաշտոնապես կդառնա «Ռոմայի» ֆուտբոլիստ և հռոմեական թիմը պայմանագիր կստորագրի նրա հետ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է ազգային թիմի հայտացուցակը, որտեղ բացակայում են իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյան, ինչպես նաև գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանի և Կիպրոսի ԱԵԼ-ի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանի անունները: Հենրիխ Մխիթարյանը Խոակին Կապառոսին հայտնել է, որ այժմ արձակուրդում է, վերջին շրջանում չի մարզվել և չի կարող ցուցադրել իր ամբողջ կարողությունները, քանի որ լավ մարզավիճակում չէ:​