կարևոր
1203 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-31 15:16

Ծանրորդները հաջող ելույթ են ունեցել առաջին անգամ անցկացվող ծանրամարտի առցանց մրցաշարում

Ծանրորդները հաջող ելույթ են ունեցել առաջին անգամ անցկացվող ծանրամարտի առցանց մրցաշարում

Երկարատև դադարից հետո hայ ծանրորդներն առաջին անգամ մասնակցել են առցանց մրցաշարի: Ուզբեկստանի անկախության օրվան նվիրված ծանրամարտի հեռավար միջազգային գավաթի խաղարկությանը Հայաստանից հայտավորված էին երեք մարզիկ:

 Անդրանիկ Կարապետյանը (89 կգ) երկամարտի 355 կգ արդյունքով (165+190) գրավեց չորրորդ տեղը։ Նրա թիմակից, 102 կգ քաշային Սամվել  Գասպարյանը 381 կգ­ով (170+211) զբաղեցրեց երրորդ տեղը և արժանացավ բրոնզե մեդալի: Աշխարհի մինչև 20 տարեկանների գործող  չեմպիոն, գերծանրքաշային Վարազդատ Լալայանը  երկամարտում ցույց տալով 425 կգ արդյունք (195+230) դարձել է մրցաշարի հաղթող: