16.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 -0.10 | |
GBP | 488.16 -2.80 | |
EUR | 411.41 -2.90 | |
GEL | 145.81 +1.52 | |
RUB | 6.62 +0.02 |
Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը շնորհավորական ուղերձ է հրապարակել Արցախի Հանրապետության առաջին նախագահ, Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրվա կապակցությամբ։
«Մեծարգո նախագահ
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ:
Որպես Արցախյան ազգային ազատագրական պայքարի առաջնորդներից և Արցախի Հանրապետության առաջին նախագահ՝ Դուք նշանակալի ներդրում եք ունեցել մեր անկախ պետականության ստեղծման, կայացման ու զարգացման, պետության առջև ծառացած մարտահրավերների լուծման, դժվարությունների հաղթահարման, պաշտպանունակության ապահովման ու ամրապնդման, Արցախյան խնդրի կարգավորման և հաղթանակների կերտման գործում:
Ձեր նվիրյալ ծառայությամբ և երկարամյա պետականամետ գործունեությամբ Դուք վկայել եք Ձեր անվերապահ նվիրումն ու սերը՝ հանուն հայրենի մեր երկրի ու մեր ժողովրդի՝ վաստակելով հայրենակիցների մեծ հարգանքը և զգալի հեղինակությունը արտերկրում:
Առանձնահատուկ ջերմությամբ ուզում եմ լավագույն բարեմաղթանքներս հղել Ձեզ և Ձեր ընտանիքի անդամներին, վստահ եմ, որ նրանք պահպանելով Ձեր օջախի ավանդույթները, բարի համբավն ու արժանապատվությունը, Ձեզ հետ միասին իրենց հոգու արիությամբ և տոկունությամբ, անսպառ ուժով ու կորովով կհաղթահարեն բոլոր փորձությունները՝ ի բարօրություն Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի:
Թող Աստված օրհնի Ձեզ և Ձեր ընտանիքը՝ շնորհելով ամենքիդ հոգու խաղաղություն, անկոտրում կամք և զորություն:
Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյան»,-ասված է շնորհավորական ուղերձում։