կարևոր
1368 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-31 13:57

«Սուրբ Հովհաննես» մատուռ տանող ճանապարհին 17-ամյա պատանին ընկել է և վնասել ոտքը

«Սուրբ Հովհաննես» մատուռ տանող ճանապարհին 17-ամյա պատանին ընկել է և վնասել ոտքը

Օգոստոսի 30-ին` ժամը 18։45-ին, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի մոտակայքում՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ տանող ճանապարհին, քաղաքացին ընկել է և վնասել ոտքը. տուժածին իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները քաղաքացի Վարդան Ս․-ին (ծնված 2003 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։