կարևոր
1557 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-31 12:56

Կասկադում ՃՈ աշխատակիցներին քաշքշած երկու երիտասարդ ձերբակալվել է, հարուցվել է քրեական գործ

Կասկադում ՃՈ աշխատակիցներին քաշքշած երկու երիտասարդ ձերբակալվել է, հարուցվել է քրեական գործ

Օգոստոսի 30-ին, ժամը 23։15-ի սահմաններում, Կասկադում երկու երիտասարդ քաշքշել են ճանապարհային ոստիկանության տեսուչների, նաև կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ հայհոյանքներ են հնչեցրել:

Ժամը 23.45-ին ոստիկանության ծառայողները, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու կասկածանքով, Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 30 և 26 տարեկան երկու երիտասարդի:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Փաստի առթիվ քրեական օրենսգրքի 316-րդ (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) և 258-րդ (խուլիգանությունը) հոդվածների հատկանիշներով քրեական գործ է հարուցվել:

Բերման ենթարկված երիտասարդները ձերբակալվել են: Կատարվում է նախաքննություն: