կարևոր
832 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-31 12:24

Քաբուլում սպանել են Աֆղանստանի նախագահի խորհրդականին

Քաբուլում սպանել են Աֆղանստանի նախագահի խորհրդականին

Քաբուլում սպանվել է հանրային գործերի հարցերով Աֆղանստանի նախագահի ավագ խորհրդական Մուհամեդ Հասան Հոթաքը: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, օգոստոսի 31-ին այդ մասին հայտնել է Աֆղանստանի 1TV հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ խորհրդականը սպանվել է օգոստոսի 30-ի երեկոյան իր տան մոտակայքում:

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին իր հայտարարության մեջ դատապարտել է սպանությունը՝ այն համարելով ահաբեկչական գործողություն։