04.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.52 -0.43 | |
GBP | 494.73 +2.91 | |
EUR | 425.9 -0.45 | |
GEL | 142.49 +2.30 | |
RUB | 7.41 -0.05 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Էդուարդ Հարությունյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ: Որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:
«Արտաքին գործերի նախարարության անձնակազմի կառավարման վարչության դիվանագիտական ծառայության կազմակերպման բաժնի առաջին քարտուղար Էդուարդ Գարեգինի Հարությունյանին նշանակել վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ՝ 1 տարի ժամկետով»,- ասված է որոշման մեջ:
2020թ. հուլիսի 9-ին Մանվել Ավետիսյանն ազատվել էր վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետի պաշտոնից։