կարևոր
1018 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-31 10:29

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը խստորեն դատապարտում է Փարիզում Կոմիտաս Վարդապետի արձանի պղծումը

Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը հայտնում է․

«Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում է Փարիզում Կոմիտաս Վարդապետի արձանի պղծումը, որը ժխտողականության դրսևորում է, մի հուշարձանի, որը նվիրված է Հայոց ցեղասպանության նահատակների, ինչպես նաև Ֆրանսիայի համար զոհված հայերի հիշատակին»։