կարևոր
1284 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-31 09:18

Երկրաշարժ Աշոցք գյուղից 8 կմ հարավ․ երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի մի շարք գյուղերում

Երկրաշարժ Աշոցք գյուղից 8 կմ հարավ․ երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի մի շարք գյուղերում

Օգոստոսի 30-ին, տեղական ժամանակով ժամը 22:07-ին (Գրինվիչի ժամանակով օգոստոսի 30-ին ժամը` 18:07-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.97⁰ և արևելյան երկայնության 43.89⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան Աշոցք գյուղից 8 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 2.9 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Ամասիա, Աշոցք, Մեծ Սեպասար, Փոքր Սեպասար և Սարապատ խոշորացված համայնքի գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։