կարևոր
458 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-30 23:42

Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. կան վիրավորներ

Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. կան վիրավորներ

Oգոստոսի 30-ին` ժամը 18:30-ի սահմաններում, Սևան-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի Շողակաթ համայնքի վարչական տարածքում, Կոտայքի մարզի բնակիչ, 22-ամյա Ռաֆիկ Գևորգյանը՝ իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի աջ հատվածում կայանված, Երևանի բնակիչ, 32-ամյա Պետրոս Կիրակոսյանին պատկանող BMW մակնիշի ավտոմեքենային: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Ռ. Գևորգյանն ու նրա ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 21-ամյա Ա.Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի ամբուլատոր կենտրոն:

Բախման հետևանքով BMW-ն էլ առաջ է ընթացել, կոտրել երկաթե ցանկապատն ու բախվել էլեկտրասյանը: