01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ամփոփելով օրը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«ՈՐՊԵՍ ՕՐՎԱ ԽՈՐՀՐԴԻ ԸՆԴՀԱՆՐԱՑՈՒՄ
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առաջնագիծ էինք այցելել՝ հետևելու ամրաշինական և ինժեներական աշխատանքներին, որոնք ուղղված են մեր սահմանների պաշտպանության և անվտանգության բարձրացմանը: Գաղտնիք չէ, որ այդպիսի ծրագրերը ֆինանսական մեծ միջոցներ են պահանջում: Իհարկե, պետությունը հոգում է բոլոր ծախսերը, բայց շատ հաճելի է, երբ այդ բեռը կիսում են մարդիկ, ովքեր իրենց անխոնջ աշխատանքով երկիր են կառուցում:
Խոսքս այս դեպքում վերաբերում է իմ լավագույն ընկերներից մեկին՝ Արթուր Խաչատրյանին (լուսանկարում ինձնից ձախ կանգնածը), ով իր անձնական միջոցներից տասնյակ միլիոնավոր դրամներ է հատկացնում Հայրենիքի սահմանների ամրացմանը՝ առանց այդ մասին բարձրաձայնելու:
Նրան այսօր հանդիպեցինք «գործի վայրում»՝ մեր լեգենդար զինվորական ու իմ լավ ընկեր Հայկ Սարգսյանի (լուսանկարում ինձնից աջ կանգնածը) հետ միասին: Նրանք նորից կանգնած են մեր բանակի կողքին, նրանք շարունակում են իրենց անձնվեր ծառայությունը Ժողովրդին, Հայրենիքին ու Պետականությանը:
Շնորհակալ եմ, տղե՛րք»: