Ընթանում են բանակցություններ ՍՈւ-30ՍՄ կործանիչների նոր խմբաքանակ ձեռք բերելու ուղղությամբ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
«Կնքվել է նաև 4 ՍՈՒ-25-երի արդիականացման ծրագիր, որը տարիներ շարունակ մեզ չի հաջողվել իրականացնել, սակայն հիմա իրականություն դարձավ»,-տեղեկացրել է նախարարը։
Դավիթ Տոնոյանը հայտնել է, որ կործանիչների արդիականցումը ՌԴ-ում է իրականացվելու:
«Ինձ ոգեշնչել է նաև հայ-ռուսական մասնավոր կազմակերպությունների ստեղծումը ռազմարդյունաբերության ոլորտում»,- նշել է նախարարը։