24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 30-ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանին:Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի մամուլի ծառայությունից:
Հանդիպմանը քննարկվել են հայկական երկու պետությունների խորհրդարանների միջեւ կապերի զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Երկրի ղեկավարը նշել է, որ օրենսդրական դաշտի կատարելագործումը շարունակական գործընթաց է, և այդ ուղղությամբ պետք է անընդհատ նոր ջանքեր գործադրել:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ Աժ պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանն, անդրադարձ է եղել նաև ոլորտային մի շարք խնդիրների: