կարևոր
1687 դիտում, 3 տարի առաջ - 2020-08-30 19:37

Արևաշատ գյուղում այրվել է մոտ 20 հա խոտածածկ տարածք

Արևաշատ գյուղում այրվել է մոտ 20 հա խոտածածկ տարածք

Օգոստոսի 30-ին` ժամը 14:23-ին, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևաշատ գյուղում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:10-ին, մարվել՝ 16:41-ին։ Այրվել է մոտ 20 հա խոտածածկ տարածք: