կարևոր
1694 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-30 18:57

Փրկարարները «Սուրբ Հովհաննես» մատուռ տանող ճանապարհին վնասված քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային

Փրկարարները «Սուրբ Հովհաննես» մատուռ տանող ճանապարհին վնասված քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային

Օգոստոսի 30-ին` ժամը 14:18-ին, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի մոտակայքում՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ տանող ճանապարհին, քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. տուժածին իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները քաղաքացի Ստելլա Ա․-ին (ծնված 1976 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: