Օգոստոսի 30-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 35-ամյա Սարգիս Ն.-ն իր վարած Renault Logan մակնիշի ավտոմեքենայով Արտաշատի խճուղու օղակաձև խաչմերուկի մոտ բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե պատնեշին: Այս մասին հայտնու է SHAMSHYAN.com-ը:
Դեպքի վայրում վարորդ Սարգիս Ն.-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ իր ավտոմեքենան շահագործվում է «Յանդեքս տաքսի» և ուղևորի՝ Արարատի մարզի բնակիչ, 38-ամյա Հակոբ Ա.-ի ինքնազգացողությունը վատացել է և ինքը, խառնվելով իրար, փորձել է օգնություն ցուցաբերել, ինչից հետո բախվել է բետոնե պատնեշին, իսկ Հակոբ Ա.-ն մահացել է:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: