23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Ուկրաինայի հայերի միությունն արտագնա ժողովում քննարկել է Կրեմենչուգում հայկական եկեղեցու կառուցման և կրոնական համայնքի բացման հարցերը: Այս մասին հաղորդում է AnalitikaUA.net-ը։
Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս Հովհաննիսյանը, Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչներ, Պոլտավայի հայկական մարզային «Ուրարտու» հասարակական կազմակերպության նախագահ Գենադի Աղաջանյանը, տեղի համայնքի գործիչներ և այլք։
Ժողովի պատվիրակները բարձրացրել են այնպիսի կարևոր թեմաներ, ինչպիսիք են Կրեմենչուգում Ուկրաինայի հայերի միության և հայկական երիտասարդական կազմակերպության ստեղծումը, կրոնական համայնքի կազմի հաստատումը և քաղաքի հայ համայնքի այլ արդիական հարցեր։
Քննարկման թեմաներից էին Կրեմենչուգում հայկական եկեղեցու կառուցման և կրոնական համայնքի բացման հարցերը։ Հյուրերի համար անցկացվեց Ուկրաինայի հայերի միության և Ուկրաինայի հայ երիտասարդների միության նախագծերի շնորհանդեսը։
Հրատարակությունը հիշեցնում է, որ Ուկրաինայի հայերի միությունը, բացի եռամսյակային կոնֆերանսներից, արդիական հարցերի քննարկման համար տեղի համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ կանոնավոր եւ արտագնա հանդիպումներ է անցկացնում երկրի տարբեր շրջաններում։