կարևոր
1441 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-30 16:06

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն Արմավիրի մարզում արձանագրել է խախտումներ

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն Արմավիրի մարզում արձանագրել է խախտումներ

Նոր կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու նպատակով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և ՀՀ ոստիկանության աշխատանքային խմբերի կիրակնօրյա շրջայցերը եղել են ՀՀ Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Էջմիածնի Մայր տաճարի, Զվարթնոց համալիրի հարակից տարածքների, զբոսավայրերի դիտարկումների ընթացքում նկատվել են դիմակը ոչ ճիշտ կրելու, սոցիալական հեռավորություն չպահպանելու դեպքեր: Տեսուչները իրականացրել են իրազեկման աշխատանքներ, տրամադրել դիմակներ։

Դիմակ չկրող անձանց նկատմամբ ոստիկանները կազմել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ։

Ըստ աղբյուրի՝ պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողական միջոցառումները ԲԸՏՄ-ն շարունակում է իրականացնել ամբողջ հանրապետությունում։