կարևոր
602 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-30 14:44

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 2․5 հա տարածքում բռնկված հրդեհները

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 2․5 հա տարածքում բռնկված հրդեհները

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն oգոստոսի 29-ին 19 ահազանգ է ստաց ել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում այրվել է 500 քմ, 1000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 600 քմ, 700 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 600 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 1000 քմ, 500 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 2000 քմ, 3000 քմ, Ավան վարչական շրջանում՝ 300 քմ, 500 քմ,

Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղում՝ 6000 քմ,

Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ մոտ 2000 քմ, Ազատավան գյուղում՝ 1000 քմ, Արաքսավան-Հովտաշեն ավտոճանապարհին՝ 700 քմ,

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ մոտ 300 քմ, Դալարիկ գյուղում՝ մոտ 2000 քմ,

Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում՝ 1500 քմ, Առինջ գյուղում՝ մոտ 800 քմ։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 2․5 հա: